Կարևոր իրադարձություններ

Գեներալ-մայորի կոչումը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է. Արթուր Վանեցյան

05 Հուլիս, 2019 14:36
Գեներալ-մայորի կոչումը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է. Արթուր Վանեցյան

Գեներալ-մայորի կոչումը ոչ միայն ուրախություն է ստացողների համար, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն: Այս մասին այսօր զինվորական նոր կոչումը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես ցանկանում եմ, որ բոլոր նրանք, որ այսօր ստացել են այդ զինվորական կոչումները, արժանի ծառայեն մեր պետությանը: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը եւ ողջ հայ ժողովրդին»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

 

Լրահոս

Դիտել ավելին