Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհել

05 Հուլիս, 2019 12:14
Նախագահ Արմեն Սարգսյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհել

Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 3-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. 
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

 

Լրահոս

Դիտել ավելին