Կարևոր իրադարձություններ

Ջրաշեն թաղամասում գազի կարգավորիչ կայանից արտահոսած գազն այրվել է. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

05 Հուլիս, 2019 10:38
Ջրաշեն թաղամասում գազի կարգավորիչ կայանից արտահոսած գազն այրվել է. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 18:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ջրաշեն թաղամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ գազի կարգավորիչ կայանից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20:04-ին:

Այրվել են գազի կարգավորիչ կայանից արտահոսած գազը եւ 5 հա խոտածածկույթ. տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին