Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիետնամ

05 Հուլիս, 2019 10:26
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիետնամ

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ: Մայրաքաղաք Հանոյ վարչապետը ժամանել է ուշ երեկոյան:

Այսօր արդեն վարչապետ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ծաղկեպսակ է դրել  Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշարձանին:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Վիետնամի հիմնադիր Հո Շի Մինի դամբարանում, Գրականության տաճարում:

Պաշտոնական հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 13։00-ից: Առաջին հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ է։ Առանձնազրույցից հետո երկու երկրների առաջնորդներն ընդլայնված կազմով բանակցություններ կվարեն, ապա Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ:

Երևանն ու Հանոյը ստորագրելու են կրթության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրեր:

Վաղը Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու է Վիետնամի Ազգային ժողովի նախագահը, վարչապետը հանդիպում կունենա նաև տեղացի գործարարների հետ:

Նիկոլ Փաշինյանն այցելելու է Հանոյում Հայաստանի դեսպանատուն:Վիետնամից Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սինգապուր:

 

Լրահոս

Դիտել ավելին