Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբե­րին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կձևավորվի ու կգործի. «Ժողովուրդ»

05 Հուլիս, 2019 09:35
Հոկտեմբե­րին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կձևավորվի ու կգործի. «Ժողովուրդ»

«Դեռևս հունիսին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ինչպես հայտնի է, այս մարմինը փոխարինելու է Բարձ­րաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որի լիազորությունները 2018 թվականի ապրի­լից, կարելի է ասել, դադարեցված են: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություննե­րը նպատակ ունեն օրինագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել սեպտեմբերին, որպեսզի արդեն հոկտեմբե­րին հանձնաժողովը ձևավորվի ու գործի:

Պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանից «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչու երկարաձգ­վեց գործընթացը. «Մենք հերթականությամբ անում ենք այն պրոցեսները, որոնք պետք են նախագծի ընդունման համար: Չեմ կարծում, որ որևէ ուշացում կա»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին