Կարևոր իրադարձություններ

Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)

04 Հուլիս, 2019 23:47
Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)

Ինչպես հայտնում է ֆեյսբուքյան էջերից մեկը՝ դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում, Սևանա լճի ափի մոտ:

Ականատեսներն ասում են, որ կենդանիները մոտ 10-ն են եղել, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռչել են, հետո սատկել...

Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են:

«Նկարներից պարզ է դառնում, որ կենդանիները, իրոք, ուռած են. որոշների վիզը կտրած է, ու կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: Հավանաբար սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել...»:

Zona Positive-ի լուսանկարը:

Zona Positive-ի լուսանկարը:

 

Լրահոս

Դիտել ավելին