Կարևոր իրադարձություններ

Թունիսի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

04 Հուլիս, 2019 23:41
Թունիսի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

Թունիսի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թունիսում  Կարմիր Խաչի հայտարարությանը: Խորտակված նավում առնվազն 70 մարդ է եղել:

 Նավի խորտակման մասին ափի պահակախմբին հայտնել են աղետից փրկված 4 անձինք:

Աղբյուրը հայտնում է, որ ավելի ուշ նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է: Մյուս 3-ը հիվանդանոցում անհրաժեշտ բուժում են ստանում:

Նշվում է նաև, որ խորտակված նավից փրկվածներին ջրից դուրս են բերել մոտակայքում գտնվող ձկնորսները:

 Նշվում է, որ փախստականները Թունիս էին ուղևորվում Լիբիայից:
 
 

Լրահոս

Դիտել ավելին