Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը կնոջ ու մոր հետ ճաշել է փարիզյան ռեստորաններից մեկում (լուսանկար)

04 Հուլիս, 2019 22:46
Մխիթարյանը կնոջ ու մոր հետ ճաշել է փարիզյան ռեստորաններից մեկում (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հունիսի 17-ին ամուսնացավ, կնոջ` Բեթիի ու մոր` Մարինա Թաշչյանի հետ ճաշել է Փարիզյան մի ռեստորանում:

Հատկանշական է, որ Մխիթարյանն իր ընտանիքի հետ գտնվել է ՊՍԺ-ի` «Պարկ դե Պրենս» մարզադաշտի մոտերքում գտնվող ռեստորանում:

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ Մխիթարյանը ծանոթ է Դորտմունդի «Բորուսիայում» համատեղ աշխատանքով:

Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառ: Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում «զինագործների» կազմում մասնակցել է 25 հանդիպման. դարձել 6 գոլի և 4 փոխանցման հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին