Կարևոր իրադարձություններ

Բարձրաստիճան նախկին սպայի տանը հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

04 Հուլիս, 2019 22:32
Բարձրաստիճան նախկին սպայի տանը հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

Հուլիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Նշված հասցե է մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը և նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողները, քանի որ ահազանգ է ստացվել, որ մահացածը, ով 25-ամյա Մարիամ Օ.-ն է, մահացել է շմոլ գազի պատճառով:

Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանին, ով նախկինում աշխատել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, իսկ նրա եղբայրը ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանն է:

 

Լրահոս

Դիտել ավելին