Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

04 Հուլիս, 2019 21:40
Ադրբեջանի իշխող կուսակցությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

Ադրբեջանի փոխվարչապետ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը անհիմն է համարում՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին դատողությունները: «Ես չգիտեմ լուրերի տարածման պատճառը այն մասին, որ Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հնարավոր է, որ նման ձևով որոշ լրագրողներ ցանկանում են ավելացնել ընթերցողների թիվը:

Ներկայումս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար պատճառներ չկան», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ահմեդովը: Ընդ որում, նա հավելել է, որ օրենսդրության համաձայն՝ երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերին: 

 

Լրահոս

Դիտել ավելին