Կարևոր իրադարձություններ

Ինչ որոշումներ է ընդունել այսօր կառավարությունը

04 Հուլիս, 2019 21:26
Ինչ որոշումներ է ընդունել այսօր կառավարությունը

1)Կառավարությունը 50 000 դրամով կավելացնի Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը: Նախկինում նրանք ստանում էին 50000 դրամ, այժմ այդ գումարը կազմում է 100000 դրամ։

2) Կբարելավվեն կրթական հաստատությունների, մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանները, 284 հանրակրթական հաստատություններում կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ:

3)Կառավարությունը կմարի ջրօգտագործողների տարիներ շարունակ կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը:

4)Հայաստանի և Սինգապուրի միջև կստորագրվի եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Ի դեպ համաձայնագիրը ստորագրվելու պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու է Սինգապուրում։

5)Համայնքներին կտրվի պետական տուրքի և վճարի գումարները տարաժամկետ կարգով վճարելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Վիետնամում, իսկ գործադիր մարմնի այսօրվա նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին