Կարևոր իրադարձություններ

Հայկական համարանիշներով ավտոմեքենաների երթևեկությունը Ղազախստանում կսահմանափակվի

04 Հուլիս, 2019 21:01
Հայկական համարանիշներով ավտոմեքենաների երթևեկությունը  Ղազախստանում կսահմանափակվի

Ղազախստանի Ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը հայտարարել է, որ պլանավորում են սահմանափակել  հայկական, ղրղզական, ռուսական պետհամարանիշներով մեքենաների ժամանակավոր գրանցումը, հաղորդում են ղազախական լրատվամիջոցները:

«Շատ են բողոքները Հայաստանում, Ռուսաստանում և Ղրղզստանում գրանցված ավտոմեքենաների վերաբերյալ, որոնք խախտում են երթևեկության կանոնները»,- հայտնել է նախարար Տուրգումբաևը:

Նրա խոսքով` այդ համարանիշներով ավտոմեքենաների նկատմամբ ոչինչ չեն կարող անել, քանի որ դրանք գրանցված չեն Ղազախստանի տարածքում:

Այս որոշումն ընդունելու դեպքում`  հարցը կքննարկվի Ղազախստանի Հանրապետության խորհրդարանում` ընթացիկ կամ հետագա օրենսդրական գործունեության սահմաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին