Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար Երևանում՝ «Արքայաձոր» ռեստորանի դիմաց. ստեղծվել է 4 կմ-անոց խցանում. Shamshyan.com

04 Հուլիս, 2019 20:52
Շղթայական ավտովթար Երևանում՝ «Արքայաձոր» ռեստորանի դիմաց. ստեղծվել է 4 կմ-անոց խցանում. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Honda մակնիշի 70 ՍP 700 համարանիշի, Mercedes E320 մակնիշի 909 TT 01 համարանիշի, Volkswagen մակնիշի 88 TV 388 համարնիշի և Opel մակնիշի 587 OZ 61 համարանիշի ավտոմեքենաները:

Շտապօգնության ավտոմեքենայով դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի պատճառով ստեղծվել է մոտ 4 կմ խցանում: Վթարի մասին Արտակարգ իրավիճակների նախաարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՃՈ ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին