Կարևոր իրադարձություններ

Զախարովան չի բացառել, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը կքննարկվի ԼՂ հակամարտությունը

04 Հուլիս, 2019 19:07
Զախարովան չի բացառել, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը կքննարկվի ԼՂ  հակամարտությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ավանդական ճեպազրույցի ժամանակ հարց են ուղղել` կքննարկվի՞, արդյոք, Սլովակիայում անցկացվելիք ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորումը:

Զախարովան նշել է, որ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել ընդունող կողմին, սակայն իր կողմից նշել է, որ ԵԱՀԿ-ի օրակարգում գտնվող բոլոր հարցերին անդրադարձ կլինի:

 

Լրահոս

Դիտել ավելին