Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ. փաստաբան

04 Հուլիս, 2019 18:21
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ. փաստաբան

Այսօր Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ:

Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ ներկայացնելով նաեւ դիմումի էլեկտրոնային տարբերակը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Արամ Վարդեւանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։
 

Լրահոս

Դիտել ավելին