Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ում ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան

04 Հուլիս, 2019 18:08
ՍԴ-ում ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«ՍԴ-ի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք այդ հայտարարության տեքստում»,- ասաց նա:

Հարցին էլ՝ ինչպե՞ս է տեսնում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Թովմասյանն ասաց, որ խնդիր չի տեսնում, և եթե խնդիր չի տեսնում, ապա լուծման մասին չի կարող խոսել:

Իսկ թե ինչպես է աշխատում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, Թովմասյանը պատասխանեց. «Աշխատում ենք հանգիստ, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին