Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 7-ից հայ բժիշկներն անվճար կբուժեն Հալեպի բնակիչներին

04 Հուլիս, 2019 17:33
Հուլիսի 7-ից հայ բժիշկներն անվճար կբուժեն Հալեպի բնակիչներին

Հուլիսի 7-ից հայ բժիշկներըծառայություններ կմատուցեն Հալեպի բնակչությանը՝ բացառապես անվճար հիմունքներով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և Հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հուլիսի 3-ին հյուրընկալել են Ալ-Իհսան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հալեպ քաղաքում հումանիտար իրավիճակի հարցը, շեշտադրվել է հատկապես որակյալ բժշկական ծառայությունների խիստ պակասը քաղաքի առավել տուժած թաղամասերում։

Ձեռք‭ ‬է‭ ‬ ‭բերվել‭ ‬ ‭ ‬պայմանավորվածություն,‭ ‬ ‬որ‭, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, Սիրիայում հայկական հումանիտար‭ ‬ ‭ ‬առաքելության խմբի ‭ ‬կազմում‭ ‬ ‭ ‬ընդգրկված‭ ‬ ‭ մանկաբույժին և գինեկոլոգին հնարավորություն‭ կընձեռվի իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել ըստ ՄԱԿ-ի կարիքների գնահատման սանդղակի ընտրված վայրում՝ ծրագրի շրջանակում գործող բժշկական կենտրոնում։

Սիրիայում հումանիտար հայաստանյան առաքելությունն ականազերծել է 27.510 քմ տարածք, վիրաբուժական օգնություն է ցուցաբերել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերել 626 քաղաքացու, իրականացրել է 1067 կլինիկա-լաբորատոր հետազոտություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին