Կարևոր իրադարձություններ

4 անգամ քանդել և հափշտակել էին շենքի ներսում գտնվող տարբեր հարկերի կախովի առաստաղները

04 Հուլիս, 2019 16:09
4 անգամ քանդել և հափշտակել էին շենքի ներսում գտնվող տարբեր հարկերի կախովի առաստաղները

Հուլիսի 1-ին ոստիկանությունը տեղեկատվություն էր տարածել, որ Արարատ քաղաքի բնակիչ, 29-ամյա երիտասարդը, ընկերոջ հետ նախապես պայմանավորվելով, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող նախկին ծննդատան մասնաշենքում բնակվող 55-ամյա մի տղամարդու հետ մայիս ամսվա տարբեր օրերի չորս անգամ քանդել և հափշտակել էին շենքի ներսում գտնվող տարբեր հարկերի կախովի առաստաղների այլումինե պարագաները:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածի ընկերը Արարատ գյուղի 27-ամյա բնակիչ է, որը հուլիսի 3-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին