Կարևոր իրադարձություններ

«Դեռևս Սևանա լիճը խմելու համար մաքուր, պիտանի լիճ է, իհարկե, խորհուրդ չեմ տալիս խմել». նախարար

04 Հուլիս, 2019 15:21
«Դեռևս Սևանա լիճը խմելու համար մաքուր, պիտանի լիճ է, իհարկե, խորհուրդ չեմ տալիս խմել». նախարար

«Սևանի ջրի մակարդակը պետք է բարձրացվի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ շեշտելով, որ ջրի ծավալը ոչ միայն քանակ է, այլև որակ, քանի որ նպաստում է սառը շերտի առկայությանը և, ըստ այդմ, օրգանական զանգվածի պասիվացմանը: Ըստ նրա՝ այս տարի ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվի:

Հարցին՝ արդյո՞ք ջրի աղտոտումը չի վնասի քաղցրահամ ջրի պաշարին, Է.Գրիգորյանը պատասխանեց.

«Դեռևս Սևանա լիճը խմելու համար մաքուր, պիտանի լիճ է: Իհարկե, խորհուրդ չեմ տալիս խմել»: Հիշեցմանը, որ անցած տարի «Սևան» ազգային պարկի տնօրենը խմեց և հիվանդանոցում հայտնվեց, Գրիգորյանը հակադարձեց, թե իր իմանալով՝ հիվանդանոցում չի հայտնվել. «Ինֆորմացիոն հոսքերով միգուցե այդպես էր, բայց չեմ կարող ասել, կարծում եմ՝ չի հայտնվել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին