Կարևոր իրադարձություններ

Ինքնասպանության փորձից հետո Նազարբաևի թոռանը դատում են Լոնդոնում

04 Հուլիս, 2019 14:54
Ինքնասպանության փորձից հետո Նազարբաևի թոռանը դատում են Լոնդոնում

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան՝ 28-ամյա Այսուլթան Նազարբաևի գործը հայտնվել է դատարանում։ Ըստ դրա՝ երիտասարդը մեղադրվում է ոստիկանին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:

Ինչպես հայտնում են ղազախական լրատվամիջոցները՝ Նազարբաևի թոռը մեկ ամիս առաջ փորձել է ինքնասպան լինել, սակայն երբ հանդիպել է ոստիկանի դիմադրությանը՝ կծել է իրավապահ մարմնի ներկայացուցչին։

Տարիներ առաջ Նազարբաև կրտսերը խոստովանել էր, որ հոր ինքնասպանությունից հետո սկսել է թմրանյութեր օգտագործել:

 

Լրահոս

Դիտել ավելին