Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը զրոյացնում է ջրօգտագործողների պարտքը

04 Հուլիս, 2019 13:42
Կառավարությունը զրոյացնում է ջրօգտագործողների պարտքը

Հայաստանի ջրօգտագործողների ընկերություններում նորից պարտք է կուտակվել` ավելի քան 4 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և բացատրեց պատճառները։

Ըստ նրա՝ ամեն տարի ջրօգտագործողների ընկերությունները վերցնում են ընթացիկ տարվա՝ զարգացման համար նախատեսված պետական դոտացիաները և ուղղում են նախորդ տարվա պարտքի մարմանը։ Նախարարն ասաց, որ ամենացավալին այստեղ այն է, որ օգտագործվում են զարգացման համար նախատեսված միջոցները, հետևաբար զարգացում չի լինում։

Պապիկյանի ներկայացրած նախագծով՝ կառավարությունն այս տարի հավելյալ միջոցներ է ուղղում գոյացած պարտքի մարմանը, որպեսզի աշնանը նոր տարին ջրօգտագործողները ունենան զրոյական պարտք և տարին սկսեն նոր էջից։ Միաժամանակ, նախարարը խոստացավ, որ շատ խիստ են վերաբերվելու ջրօգտագործողների ընկերությունների աշխատանքներին և պահանջելու են 100 տոկոսանոց արդյունք, քանի որ դա է նորման։

 

Լրահոս

Դիտել ավելին