Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հաստատեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը

04 Հուլիս, 2019 11:50
Կառավարությունը հաստատեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում  հաստատեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ, ըստ այդմ, Կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչություն,

հրթիռային զորքերի եւ հրետանու վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու վարչություն,

հակաօդային պաշտպանության զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչություն,

ավիացիայի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ավիացիայի վարչություն,

ինժեներական զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն,

անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչություն,

թիկունքի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի թիկունքի վարչություն, սպառազինության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի սպառազինության վարչություն,

ռազմաբժշկական վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն,

զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչություն,

ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչություն,

ֆինանսական վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի ֆինանսական վարչություն:

Գլխավոր շտաբի կառավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ գլխավոր շտաբի պետը ղեկավարում է գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է գլխավոր շտաբին առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար։

Գլխավոր շտաբի նպատակն է` ապահովել զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ռազմական բաղադրիչի ապահովման ուղղությամբ Կառավարության քաղաքականությունը:

Գլխավոր շտաբի խնդիրներն են` օրենքով սահմանված զինված ուժերի խնդիրների կատարման ապահովումը., հավանական պատերազմի եւ ռազմական գործողությունների վարման մեթոդների ու միջոցների, ռազմական սպառնալիքների կանխատեսման, գնահատման եւ կանխարգելման միջոցառումների պլանավորման ապահովումը, զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական եւ զորահավաքային անհրաժեշտ պատրաստականության ապահովումը, զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական (օպերատիվ) ծավալման կազմակերպման ապահովումը, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության եւ հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովում, պահեստազորային պատրաստության իրականացման ապահովումը, զինվորական կառավարման համակարգի զարգացման ապահովումը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու անհրաժեշտությամբ:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: «Պաշտպանության մասին« օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարը հաստատման է ներկայացնում ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը եւ կառուցվածքը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա մարմին հանդիսացող՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը:

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը եւ պետական գրանցումը:

 

Լրահոս

Դիտել ավելին