Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը ավելացրել է 50 հազար դրամով

04 Հուլիս, 2019 11:36
Կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը ավելացրել է 50 հազար դրամով

Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանվել է 100 հազար դրամ։Նպատակն է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է`  նրանց  ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ հուլիսի 4-ի նիստի ընթացքում:

2019 թվականի պետական բյուջեով Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238 միլիոն 200 հազար   դրամ 397 շահառուի համար: 2019 թվականի մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։

2019 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում վետերանների պատվովճարի ծախսը կազմել է 84 միլիոն 607 հազար դրամ, իսկ հունիս ամսվա ծախսը կանխատեսվում է շուրջ 15 միլիոն դրամ։ Արդյունքում, 2019 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում պատվովճարի գծով ծախսը կանխատեսվում է շուրջ 100  միլիոն դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին