Կարևոր իրադարձություններ

Գործադիրը հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորների նախաձեռնությանը

04 Հուլիս, 2019 11:33
Գործադիրը հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորների նախաձեռնությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի եւ Լուսինե Բադալյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Աշխատանքային օրենսգրքում»:

ՀՀ կառավարությունը նշել է, որ նախագծի վերաբերյալ սկզբունքային առաջարկություններ և դիտողություններ չունի:

Նախագծով սահմանվում է, որ «եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկուսից ավելի անգամ կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկուսից ավելի անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով»:

 

Լրահոս

Դիտել ավելին