Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 3-ից 4-ը

04 Հուլիս, 2019 11:20
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 3-ից 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, շորթման և ծեծի 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի ու փաստաթղթի հափշտակության 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին