Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ

04 Հուլիս, 2019 11:16
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ

Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժկական կենտրոն  են դիմել  Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ: Ինչպես հայտնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից, քաղաքացիները հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։

Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշել  է «սուր էկզոգեն  թունավորում սնկից»:

Հիվանդները կերել են իրենց կողմից անտառից հավաքված, ըստ իրենց՝ «շամպինիոն» տեսակի սունկ:

Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից երկուսը նույն օրըդուրս է գրվել, մյուսները գտնվում են ընդհանուր  բաժանմունքում, շարունակում են բուժումը: Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

  • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
  • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
  • ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
  • սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
  • չուտել հում սունկ,
  • երեխաներին չկերակրել սնկով,
  • աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
  • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
  • թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
  • չզբաղվել ինքնաբուժմամբ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին