Կարևոր իրադարձություններ

Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի իրավունքի վկայական ստանալու համար

04 Հուլիս, 2019 11:05
Հեղինակ՝ Հովհաննես Քոչարյան
Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի իրավունքի վկայական ստանալու համար

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար:

Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ: Բացի այդ՝ վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է:

Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրարկման ճանապարհային քարտեզով:

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ վարորդական վկայականի համար բավարար չեն լինի միայն գործնական ու թեստային քննությունները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին