Կարևոր իրադարձություններ

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բավարար չեն լինի միայն գործնական ու թեստային քննությունները. նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ. «Ժամանակ»

04 Հուլիս, 2019 09:20
Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բավարար չեն լինի միայն գործնական ու թեստային քննությունները. նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ. «Ժամանակ»

«ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի՝ այլևս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու հա­մար քաղաքացին հաջող հանձնի թեսթային և գործնական քննությունները: 

Նոր կարգի համաձայն՝ քաղաքա­ցին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպու­թյան (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատու­թյան) կողմից տրված վա­րորդական դասընթացների ավարտական քննություննե­րը դրական հանձնելու վերա­բերյալ փաստաթուղթ: 

Այսպիսով, կառավարությունը ավտոդպրոցների համար գործ է կպցնում, նախապես ավտոդպրոցների գործունե­ությունը դարձնելով լիցենզավորման ենթակա գործու­նեության տեսակ: Պատկե­րացնում եք, չէ՞, թե ուր է տա­նում այս ամենը»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին