Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Հարցը «կդրվի» Փաշինյանի սեղանին. «Փաստ»

04 Հուլիս, 2019 09:15
Հարցը «կդրվի» Փաշինյանի սեղանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ատենախոսությունների գրագողության թեման վերջին շրջանում ամենաակտիվ քննարկվածներից է, ընդհուպ՝ ԱԺ-ում քննարկումներ ծավալվեցին դատավորներից մեկի՝ 17 էջանոց «պլագիատի» թեմայով: Հարցը, սակայն, կարծես նորանոր անձանց է «ընդգրկում»:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, օրերս բարձրագույն որակավորման կոմիտեին են ներկայացվել փաստեր մասնավորաբար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում» դոկտորական ատենախոսության մեջ ընդհանուր առմամբ մոտ 60 էջ «copypaste»-ի վերաբերյալ:

Թե ինչ ընթացք է տրվել ԲՈԿ-ում, առայժմ պարզել չհաջողվեց: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ, նույն ատենախոսության հետ կապված՝ «գրագողության, զեղծարարության և կեղծիքների» առումով դիմումներ կան նաև իրավապահ մարմիններում:

Ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում այս հարցը «կդրվի» նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին