Կարևոր իրադարձություններ

Դատական համակարգում շունչները պահած սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին. մոտ 76 դատավոր ընդգրկված է ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում. «Ժողովուրդ»

04 Հուլիս, 2019 09:08
Դատական համակարգում շունչները պահած սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին. մոտ 76 դատավոր ընդգրկված է ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 76 դատավորի ծանուցվել է, որ իրենք ընդգրկված են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում և մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրա­ժարվելու թեկնածությունից: 

Մեզ հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ մոտ 15 դատավոր դիմում են ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ, որ իրենց անուն-ազգանունները հանեն ԲԴԽ անդամ դառնալու ցանկից: 

Իսկ ովքե՞ր են այդ դատավորները. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ նրանք են՝ Գագիկ Պողոսյան, Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Վահագն Մելիքյան, Վարդան Գրիգորյան, Արտուշ Գաբրիելյան, Ռուբեն Ափինյան, Ալեքսեյ Սուքոյան, Կարինե Պետրոսյան, Վարդան Ստեփանյան, Արթուր Ադամյան, Մանվել Սիմոնյան, Մուշեղ Հարու­թյունյան, Աղասի Մկոյան,Սուրեն Բաղդասարյան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին