Կարևոր իրադարձություններ

Միասնական քննությունների լրացուցիչ փուլում կլինեն սահմանափակումներ. «Հայաստանի Հանրապետություն»

04 Հուլիս, 2019 08:48
 Միասնական քննությունների լրացուցիչ փուլում կլինեն սահմանափակումներ. «Հայաստանի Հանրապետություն»

«Մեկնարկել է միասնական քննությունների լրացուցիչ փուլը: 858 դիմորդի համար քննությունները դեռևս ներկա գործընթաց են:

Այսօր դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից»:

Միասնականների երկրորդ փուլին ոչ բոլորն են մասնակցելու: 

Օրերս բողոքարկման հանրապետական հանձնաժողովի նիստում որոշվել է, որ դիմորդներին, որոնց մոտ քննության ժամանակ հայտնաբերվել են հեռախոսներ, էլեկտրոնային սարքավորումներ, չի թույլատրվելու մասնակցել ընդունելության լրացուցիչ փուլին:

«Այդպիսի մոտավորապես 15 դիմորդ կա: Նրանցից բացի, լրացուցիչ քննության չի թույլատրվելու մասնակցել նաև այն դիմորդներին, որոնք գրավոր աշխատանքը գրել են, այնուհետև դիմել են մեզ, թե քննության ընթացքում հիվանդ են եղել և չեն կարողացել ճիշտ գրել»,-տեղեկացրել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

 

Այդ երևույթներով պայմանավորված՝ կազմակերպիչները նպատակ ունեն հաջորդ տարվա քննությունները որոշակի փոփոխություններով անցկացնել: Կ. Նասիբյանը նշել է, որ նախատեսում են շրջանավարտների մուտքը քննասենյակներ ավելի խստորեն վերահսկել, որպեսզի չկարողանան օգտվել թաքցրած հեռախոսից ու մյուս սարքավորումներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին