Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք Հրայր Թովմասյանը «հանձնվում» է՝ պարզ կլինի առաջիկայում. «Հրապարակ»

04 Հուլիս, 2019 08:43
Արդյո՞ք Հրայր Թովմասյանը «հանձնվում» է՝ պարզ կլինի առաջիկայում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Ա․ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Որոշումը ստորագրված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունով։

Մերժումը պատճառաբանված է հետևյալ կերպ․ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը․․․պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել:

Իսկ վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով, նաև hաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող և իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության և քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետևանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ և դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետևանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով։

Արդյո՞ք այս որոշումը հետևանք է վերջին շրջանում ՍԴ-ի և անձամբ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող աննախադեպ ճնշման, արդյո՞ք Հրայր Թովմասյանը «հանձնվում» է՝ պարզ կլինի առաջիկայում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին