Կարևոր իրադարձություններ

Մասիվցի Անդիկի սպանությունն իրարանցում է առաջացրել քրեական աշխարհում ու իրավապահ համակարգում. «Ժողովուրդ»

04 Հուլիս, 2019 08:33
Մասիվցի Անդիկի սպանությունն իրարանցում է առաջացրել քրեական աշխարհում ու իրավապահ համակարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հուլիսի 2–ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը, որը քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Մասիվցի Անդիկ կեղծանունով: Նրա սպանությունը իրարանցում է առաջացրել ինչպես քրեական աշխարհում, այնպես էլ իրավապահ համակարգում:

Մասնավորապես, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական աշխարհում կատարվածից հետո հավաքվել են «օրենքով գողերը» եւ փորձում են հասկանալ, թե ով կամ ինչու սպանեց Անդրանիկ Հարությունյանին:

Կարծիքներ են հնչել, որ մասիվցի Անդիկը կասկածելի գործարքների մեջ չի եղել եւ ավելի շատ անշառ, մաքուր մարդ է եղել, եւ նրա սպանությունն իսկապես առեղծված է:

Իսկ, ահա, իրավապահ համակարգը, որ 100 հոգով լծվել է սպանությունը բացահայտելու գործին, մտավախություն ունի` եթե բացահայտվի, որ սպանությունը կապ ունի գողական աշխարհում առաջացած հարց ու պատասխանների հետ, ապա հետեւանքները կարող են անխուսափելի լինել:

 

Սակայն այս պահին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ամենահավանական վարկածն այն է, որ սպանությունը կենցաղային խնդրի հետեւանք է եղել»:

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին