Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն առաջարկում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50-ից դարձնել 100 հազար դրամ

03 Հուլիս, 2019 23:37
Կառավարությունն առաջարկում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50-ից դարձնել 100 հազար դրամ

Կառավարությունն առաջարկում է փոխել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը՝ այն 50 000 դրամից դարձնելով 100 000 դրամ։ Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 4-ի նիստում։

Ըստ նախագծի ՝ առաջարկվող փոփոխության նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է`  նրանց  ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Նշենք, որ 2019 թվականի պետական բյուջեով Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238,200 հազ. դրամ 397 շահառուի համար: 01.05.2019թ. դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։ 


 

Լրահոս

Դիտել ավելին