Կարևոր իրադարձություններ

Զելենսկին բացահայտել է քաղաքականության գալու իր ներշնչանքի աղբյուրը

03 Հուլիս, 2019 23:21
Զելենսկին բացահայտել է քաղաքականության գալու իր ներշնչանքի աղբյուրը

«Տրյուդոն մեկն է այն առաջնորդներից, ովքեր ներշնչել են ինձ ներգրավվել քաղաքականության մեջ», – այս մասին այսօր իր թվիթերյան էջում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նկատի առնելով Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին։

Այս հանկարծակի խոստովանությունը հաջորդել է Ուկրաինայի և Կանադայի միջև ձեռքբերված համաձայնությանը, որի հիման վրա կանադական կողմը պատրաստվում է զենք վաճառել ուկրաինական բանակին։ Սպառազինության ցանկի մեջ մտնում են մասնավորապես զրահապատ մարդատար և օժանդակ տեխնիկան։

 Դրանից հետո Ուկրաինայի նախագահը Կանադան անվանել է իրենց իսկական բարեկամ, որն օժանդակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցային պայքարում, օգնել է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին