Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

46–ամյա քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնյան փորձել է խեղդել իրեն

03 Հուլիս, 2019 22:39
46–ամյա քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնյան փորձել է խեղդել իրեն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 2-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 46-ամյա Հրանտ Նիկողոսյանից, ով հայտնել է, որ տանը, որտեղ ինքը բնակվում է, տեղի է ունեցել վիճաբանություն և տան տերը՝ 46-ամյա Հայկ Հակոբյանը իրեն անհանգստացնում է և խեղդում է իրեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Հ. Նիկողոսյանը հայտնել է, որ ինքը բնակվում է Հ. Հակոբյանի տանը և Հ. Հակոբյանը հարձակվել է իր վրա և հարվածներ հասցրել:

Այդ ընթացքում Հ. Հակոբյանը ձեռքերով սեղմել է իր պարանոցը ՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Նիկողոսյանը ոստիկաններին հայտնել է, որ Հ. Հակոբյանը աշխատում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործերի կառավարման վարչության պետ: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք իրականությանը համապատասխանում է Հ. Նիկողոսյանի հայտնածը, ինչի համար էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին