Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում՝ 54 դեպք. Ոստիկանության բացահայտումները

03 Հուլիս, 2019 22:08
Մեկ օրում՝ 54 դեպք. Ոստիկանության բացահայտումները

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության 15, մարմնական վնասվածք հասցնելու 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 4-ական, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 2-ական, ավազակության, բնակարանային գողության, շորթման, մաքսանենգության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, վստահությունը չարաշահելու միջոցով գույքային վնաս պատճառելու փորձի, փաստաթղթի կեղծիքի, չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելու, սպանության սպառնալիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու ու սառը զենք կրելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին