Կարևոր իրադարձություններ

Այս պահին իմ ղեկավարած գրասենյակը վերականգնում է վստահությունը Հայաստանի նկատմամբ. Սինանյան

03 Հուլիս, 2019 21:34
Այս պահին իմ ղեկավարած գրասենյակը վերականգնում է վստահությունը Հայաստանի նկատմամբ. Սինանյան

 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորում է սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն ու բարելավումը: Սինանյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով գրասենյակի աշխատանքի վերաբերյալ իր տեսալակնին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ նա պատրաստ է 50 հոգով աշխատել:

«Գրասենյակը դեռևս ամբողջովին չի ձևավորվել, սակայն կարծում եմ, որ 50 հոգով շատ լավ կարող ենք աշխատել: Մենք բյուջե չունենք, վարչապետի գրասենյակի բյուջեի մի մասն ենք օգտագործում»,- նշեց Սինանյանը:

Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին՝ նա հայտնեց, որ այս պահին իր ղեկավարած գրասենյակը վերականգնում է վստահությունը Հայաստանի նկատմամբ:

Զարեհ Սինանյանը պնդեց, որ գալով Հայաստան՝ ցանկանում է Հայրենիքի զարգացման գործում իր լուման ունենալ, և վստահություն հայտնեց, որ իր աշխատանքը ցանկալի արդյունքներ կտա:

 

Լրահոս

Դիտել ավելին