Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պետք է ունենա աշխարհի հայ բժիշկների մեկ միասնական ցանց. Փաշինյան (տեսանյութ)

03 Հուլիս, 2019 20:32
Հայաստանը պետք է ունենա աշխարհի հայ բժիշկների մեկ միասնական ցանց. Փաշինյան (տեսանյութ)

Միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը պետք է դարձնել ավելի համակարգված, և Հայաստանը պետք է ունենա աշխարհի հայ բժիշկների մեկ միասնական ցանց: Հուլիսի 3-ին Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողության ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսի ցանցը շատ կարևոր է, որովհետև հայ ժողովրդին, Հայաստանին թույլ է տալու ավելի արագ հաղթահարել փոքրի և թույլի այն բարդույթը,  որը, ցավոք, երկար ժամանակ ուղեկցում է մեզ:

«Երբ նման հավաքներում մենք գիտակցում ենք, թե ովքեր ունենք աշխարհի ամենատարբեր անկյուններում, երբ գիտակցում ենք, որ Հայաստանում, Արցախում իսկապես գործում են միջազգային, համաշխարհային մակարդակի մասնագետներ, երբ տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ հպարտանում են հայ մասնագետներով և նրանց ձեռքբերումներով` դա մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանին, Արցախին, Սփյուռքին օգնում է մեր ինքնագնահատականը շարունակաբար բարձրացնել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ընդգծեց, որ հայ ժողովուրդը միջազգային համահայկական բժշկական համքարության աջակցությունը զգացել է մշտապես: Նրա խոսքով`այդ աջակցությունը անգնահատելի է եղել, երբ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ, Արցախյան հերոսամարտի ընթացքում, ինչպես նաև  զինադադարի հաստատումից հետո տասնյակ և հարյուրավոր հայ բժիշկներ իրենց աջակցություն են ցուցաբերել սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին, որոնք ունեցել են բժշկական աջակցության կարիք:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին