Կարևոր իրադարձություններ

Կանադա այցի ժամանակ Ուկրաինայի առաջին տիկինը ներկայացել է ոչ պատշաճ տեսքով

03 Հուլիս, 2019 20:09
Կանադա այցի ժամանակ Ուկրաինայի առաջին տիկինը ներկայացել է ոչ պատշաճ տեսքով

 Ելենա Զելենսկայան՝ Ուկրաինայի առաջին տիկինը, Կանադա պաշտոնական այցին պարզապես շշմեցրել է ուկրաինացիներին՝ իր արտաքին տեսքով, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

 Երկար սև զգեստով և ամառային բոկոտիներով տիկին Զելենսկայան Տորոնտոյի օդանավակայան է ժամանել, ինչը փաստացի անթուլատրելի է, որովհետև ինչպես աղբյուրն է նշում՝ գործնական «դրես կոդը» արգելում է կանանց բաց քթով կոշիկներ հագնել պաշտոնական հանդիպումների ժամանակ:
 
 Համացանցը բուռն քննարկում է առաջին տիկնոջ հագուկապը. նրա արտաքինի վերաբերյալ կարծիքները հակասական են: Ոմանք Ելենային նորաձև են համարել, մյուսները՝ քննադատել են առաջին տիկնոջը՝ պատշաճ տեսք չունենալու համար:
 

Լրահոս

Դիտել ավելին