Կարևոր իրադարձություններ

Ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում և կրկնակի ծախսերից խուսափելու համար. քաղաքապետարան (տեսանյութ)

03 Հուլիս, 2019 19:09
Ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում և կրկնակի ծախսերից խուսափելու համար. քաղաքապետարան (տեսանյութ)

Երևանի տարբեր հատվածներում այս օրերին ասֆալտապատման ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով 2019թ. նախատեսված է 600 հազար քմ ասֆալտապատում:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքացիներից շատերը վերջին օրերին իրենց անհանգստությունն են հայտնել՝ արտաքուստ բարեկարգ փողոցներն ինչու՞ են նորից ասֆալտապատվում: Քաղաքապետարանը պարզաբանում է. ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում ու հատվածաբար, երբ  ճաքալցումը կամ փոսալցումն անօգուտ են: 

«Այստեղ հնարավոր չէ ճաքալցման եղանակով ասֆալտը պահպանել, մենք կարող ենք առանձին՝ մեկ, երկու երկայնական ճաքերը պահել, բայց սա ամբողջը ցանց է:  Եթե այսպես մնա,  ձմռանը, օրինակ, -40 աստիճանի դեպքում կամ էլ անձրևի ժամանակ ամբողջ ասֆալտը կքայքայվի», - մանրամասնում է շինարարության և բարեկարգման վարչությունից Ֆելիքս Յայլոյանը: 

 «Մենք  ծավալ  չենք մեծացնում: Մեքենան վարելիս չի երևում, բայց ոտքով քայլելիս ցանցային ճաքերը երևում են և հենց դրանք էլ ասֆալտապատվում են, մինչդեռ մեկ գծով ճաքերը հիմնականում ճաքալցման կարիք են ունենում»,-նշում է կապալառու ընկերության ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին