Կարևոր իրադարձություններ

ՌԴ քաղաքացին Երեւանում շրջում էր սառը զենքը գրպանում. նրան բերման են ենթարկել

03 Հուլիս, 2019 18:53
ՌԴ քաղաքացին Երեւանում շրջում էր սառը զենքը գրպանում. նրան բերման են ենթարկել

Հուլիսի 2-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 40-ամյա մի հայ տղամարդու, ում մոտից հայտնաբերվել է 19 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին