Կարևոր իրադարձություններ

Վարչապետի որոշումն ու առաջարկն ի կատար կածվեն Սահմանադրության և օրենքների համաձայն

03 Հուլիս, 2019 18:19
Վարչապետի որոշումն ու առաջարկն ի կատար կածվեն Սահմանադրության և օրենքների համաձայն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումն ու առաջարկը ի կատար է ածվելու համաձայն Սահմանադրության և օրենքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու որոշման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի գրառմանը:

«Վարչապետը կայացրել է որոշում: Այն ի կատար է ածվելու համաձայն Սահմանադրության եւ օրենքների»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ առաջարկել է կոչումներ շնորհել մի խումբ պաշտոնյաների:

ՀՀ վարչապետն առաջարկել է. 

- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,

- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան, 
- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 
- ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 
- Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 
- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 
- Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո: ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ»: 

 

Լրահոս

Դիտել ավելին