Կարևոր իրադարձություններ

-2 աստիճան և ցրտահարություն Շիրակի մարզում. վնասվել են կարտոֆիլի ու հնդկաձավարի ցանքատարածությունները (լուսանկարներ). «Factor.am»

03 Հուլիս, 2019 18:03
-2 աստիճան և ցրտահարություն Շիրակի մարզում. վնասվել են կարտոֆիլի ու հնդկաձավարի ցանքատարածությունները (լուսանկարներ). «Factor.am»

Շիրակի մարզում չորս ուժեղ կարկտահարությունից հետո հիմա էլ ցրտահարության դեպքեր են գրանցվել։ Նախօրեին մարզի Աշոցքի տարածաշրջանում գիշերը ջերմաստիճանը հասել է 0 աստիճանի։ Ցրտահարությունից հիմնականում տուժել են տարածաշրջանի Բավրա, Կրասար, Թավշուտ, Սիզավետ գյուղական համայնքները։ 
Factor.am-ի հետ զրույցում Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը տեղեկացրեց, որ մեծապես տուժել են հնդկաձավարի և կարտոֆիլի ցանքատարածությունները։ 

 

 

Առավել տուժած Բավրա գյուղում գիշերը ջերմաստիճանը տատանվել է -1-2-ի  սահմաններում՝ ցրտահարելով հնդկաձավարի ու կարտոֆիլի ցանքերը, վնասել տնամերձ այգիները։ «Հնդկաձավար ունեինք ցանած 6 հա, ցրտահարությունից լրիվ ոչնչացավ, սառեցրել է, թուփը լրիվ ոչնչացրել։ Մեկ էլ կարտոֆիլի թփերն է սևացրել։ Կարտոֆիլը դեռ հնարավոր է, ոչ լրիվ, բայց վերականգնվի, իսկ հնդակաձավարը՝ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց Բավրայի վարչական ղեկավար Պավլիկ Սումբուլյանը։ Ի դեպ՝ Բավրան Հայաստանի բացառիկ շրջաններից է, որտեղ հնդկաձավար է աճեցվում։ 

 

Բավրայում հնդկաձավարի ցանքատարածությունները վնասվել էին նաև կարկուտից։ «Կարկուտից էլ էլի հնդկաձավարին էր շատ վնաս եղել։ Հնդկաձավարին արդեն երկրորդ հարվածն է, հիմա էլ՝ այս ցրտահարությունը»,- ասաց Բավրայի վարչական ղեկավարը։ Գյուղացիները տեղյակ են եղել սպասվելիք հնարավոր ցրտահարության մասին, միջոցներ ձեռնարկել են, բայց՝ անօգուտ։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին