Կարևոր իրադարձություններ

Դատական հայցն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ չէ. պարզաբանում

03 Հուլիս, 2019 17:05
Դատական հայցն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ չէ. պարզաբանում

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել այսօրվա մամուլի այն հրապարակման վերաբերյալ, թե խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել արդարադատության նորանշանակ նախարարի դեմ:

Դրանում, մասնաորապես, ասվում է. «Մի շարք լրատվամիջոցներ այսօր, մամուլի տեսությունը ներկայացնելիս, նշել էին, որ Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի դեմ: Այս առնչությամբ պարզաբանենք, որ դատական հայցը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ չէ. խնդիրը վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կայացված վարչական ակտի բողոքարկմանը:

Նշենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավասու է վարչական ակտը բողոքարկել վարչական կամ դատական կարգով: Այս պարագայում, վարույթի մասնակիցը իրացրել է իր իրավունքը՝ դատական կարգով բողոքարկելով նախարարի կողմից կայացված վարչական ակտը: Ինչ վերաբերում է խնդրի էությանը, տեղեկացնենք, որ նախարարի կողմից քննարկվող վարչական ակտը կայացվել է բողոքի հիման վրա իրականացված վարչական վարույթի արդյունքում: Գտնում ենք, որ այն հիմնավոր է»:

 

Լրահոս

Դիտել ավելին