Կարևոր իրադարձություններ

Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

03 Հուլիս, 2019 16:24
Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ «Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։

Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին։ Վարչապետի տիկինը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու պատմել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի շրջանակում ստեղծված ‹‹Դասական երաժշտության բարեկամներ››-ի խմբի գործունեության մասին։ Տիկին Աունը, ողջունելով դասական երաժշտության հանդեպ նման բարձր վերաբերմունքը, նշել է, որ թե՛ իր ամուսինը, թե՛ ինքը դասական երաժշտության մեծ երկրպագուներ են և սիրով կարող են համագործակցել դասական երաժշտության տարածման հարցում։ ‹‹Նախորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստան այցելությունը շատ տպավորիչ էր։

Այցը կարճ էր, բայց ես սիրեցի ու ինձ շատ դուր եկավ Հայաստանը››,- ասել է տիկին Աունը։ Ի պատասխան, Աննա Հակոբյանը տիկին Աունին հրավիրել է Հայաստան։ ‹‹Հայաստանում տեսնելու շատ բան կա, և ես հաճույքով Ձեզ կներկայացնեմ մեր երկիրը››,- ասել է Աննա Հակոբյանը։ Հանդիպմանը Տիկին Աունը ներկայացրել է իր գործունեությունը, պատմել իր հիմնադրած ասոցիացիայի մասին, որն աջակցում է աուտիզմով  հիվանդ երեխաներին։ Այս համատեքստում տիկին Հակոբյանը ուժ և եռանդ է մաղթել տիկին Աունին այդ դժվարին գործում»,- ասված է հաղորդագրությունում: 



 

Լրահոս

Դիտել ավելին