Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զինամթերք է հանձնվել

03 Հուլիս, 2019 15:44
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զինամթերք է հանձնվել

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժնի ծառայողների և Արարատի քրեական հետախույզների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 16.40-ին, Արարատի բաժին է եկել Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել կարճեցված փողով որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի մեկ պայթուցիչ, մոտ 350 փամփուշտ:

Նա հայտնել է, որ դրանք պատկանել են 1992 թվականին զոհված հորը, որը մասնակցել է Երասխի պաշտպանական մարտերին: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին