Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել «Ժառանգություն»- ՀՅԴ հանդիպումը

03 Հուլիս, 2019 14:43
Հեղինակ՝ Ժառանգություն կուսակցություն
Տեղի է ունեցել «Ժառանգություն»- ՀՅԴ հանդիպումը

Տեղի ունեցավ «Ժառանգություն»- ՀՅԴ հանդիպումը 
Քաղաքական անցյալին վերադարձ չի կարող լինել

03 հուլիսի 2019թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին «Ժառանգություն»-ից մասնակցում էին կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր ընտրվեցին դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները: Նշվեց, որ Արցախի եւ Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, եւ քաղաքական անցյալին վերադարձ այլեւս չի կարող լինել:

«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին