Կարևոր իրադարձություններ

Երևանում 56-ամյա տղամարդը հարձակվել է իրեն օգնության եկած շտապօգնության բժշկի վրա

03 Հուլիս, 2019 12:57
Երևանում 56-ամյա տղամարդը հարձակվել է իրեն օգնության եկած շտապօգնության բժշկի վրա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 Շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների հերթապահ թիվ 21 խումբը կանչով մեկնել է Բաշինջաղյան փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժշկի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տան բնակիչ 56-ամյա Գագիկ Ղ․-ն դանակով հարձակվել է իրեն օգնության ձեռք մեկնող շտապօգնության բժիշկ 38-ամյա Գառնիկ Բ․-ի վրա, սպառնալով, որ նրան սպանելու է։ Ոստիկանները Գագիկ Ղ․-ին բերման են ենթարկել Ոստիկանություն, որտեղ բացատրություն տալուց հետո նա ազատ է արձակվել։

 

Լրահոս

Դիտել ավելին