Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանի կողմից խախտումները դեռ չեն վերացել. Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ

03 Հուլիս, 2019 11:55
Վերաքննիչ դատարանի կողմից խախտումները դեռ չեն վերացել. Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ

Վերաքննիչ դատարանի կողմից խախտումները դեռ չեն վերացել, և դատարանը շարունակում է իր կամայական մեկնաբանություններով խոչընդոտել և վնասել գործընթացը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

«Ամսի 25-ին հրապարկված ակտով Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվում է, գործը պետք է սկսվի նույն դատարանում, ընդհատման պահից, այսինքն` ներկայում առաջին ատյանի դատարանում պրոցեսը պետք է շարունակվի, սակայն Վերաքննիչ դատարանն իր այդ որոշումից հետո գործի նյութերը չի վերադարձնում առաջին ատյանի դատարան, որ այդ պրոցեսը սկսվի: Պաշտպանական թիմին պարբերաբար մեղադրում են այն բանի մեջ, որ փորձ է կատարվում ձգձգել դատավարությունը, սակայն էս դեպքում մենք գործ ունեք հենց դատարանի կողմից ձգձգման հետ»,-նշեց Հովհաննես Խուդոյանը՝ հավելով, որ գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք:

Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու, քանի որ կային սահմանադրականության հետ կապված հարցեր, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանում այս փուլում գործի կարգավարության հետ կապված, որին ի պատասխան Վերաքննիչ դատարանը որոշման մեջ արձանագրել է, որ գործն իր վարույթում չի քննվում, իր կողմից քննվում են միայն բողոքները:

«Սակայն, երբ փորձում ենք կապ հաստատել Վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի հետ, հասկանալու համար դատարանի որոշումից հետո երբ է գործը նշանակվելու քննության առաջին ատյանի դատարանում, աշխատակազմից սպասում են Վճռաբեկ դատարան գործը բերելու ժամկետի ավարտին, որից հետո գործը կուղարկվի առաջին ատյանի դատարան, այսինքն` ինչպես պարոն Խուդոյանը նշեց՝ ականատես ենք լինելու մի գործընթացի, երբ գործը անհարկի ձգձգվում է»,-մանրամասնեց նա՝ հույս հայտնելով, որ այն պատգամավորները, դատախազները, քաղաքական գործիչները, ովքեր իրենց մեղադրում էին գործը ձգձգելու մեջ, նշված խնդիրների վերաբերյալ իրենց գնահատականը կտան:

Պաշտպանները հիշեցրին, որ դատարանը պետք է կրկին անդրադառնա նաև խափանման միջոցի հարցին

 

Լրահոս

Դիտել ավելին